«Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք փակել են փողոցը և իրենց բողոքն են արտահայտում:
Ոստիկանները, սակայն, բռնի ուժով բերման ենթարկեցին բողոքի ցույց իրականացնող «Ֆիզգորոդոկի» բնակիչներին։
Հիշեցնենք, որ Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն է տվել։ Բնակիչները պայքարում են դրա դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։