Սահմանի վրա ապրող մարդը ստիպված իր գործը թողել, եկել ճանապարհ է փակել։ Սա շատ վատ վերաբերմունք է իշխանությունների կողմից մեր ժողովրդի հանդեպ: Բողոքի ակցիայի ժամանակ ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը.
«Մեր գյուղը սահմանապահ համայնք է, բնակիչները միայն սահմանը չեն պաշտպանում, այլ նաև ապրում են սահմանին ու ընդհանրապես նրանց կարծիքը հաշվի չառնելն անբարոյական է։ Դիմել եմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին Վարդենիսի և Գեղամասարի միավորման վերաբերյալ որոշումը չեղարկելու համար, սակայն ոչ մի արձագանք չկա»,- դժգոհեց նա։
Համայնքի ղեկավարը նաև հավելեց․ «Սանոսյանն ինձ ասել է՝ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես»։
Հիշեցնենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն ընդդեմ խոշորացման փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը։
Հավելենք, որ Գեղամասր խոշորացված համայնքի կազմում է 18 բնակավայր։ Հիմա էլ նախատեսում են Գեղամասար խոշորացված համայնքը միավորել Վարդենիսին։
Մանրամասները՝ տեսանյութում։