«Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Արցախից: Ապա 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը Բաքվի բանտից տեղափոխվել էր Բեյրութի չվերթով հասել ծննդավայր: