Մայրաքաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 17-ին, 18-ին, 20-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ: