Վերջին տարիներին Հայաստանում ռուսալեզու կրթություն ստացող դպրոցականների թիվը զգալիորեն նվազել է։ Այս մասին լրագրողներին հայտնեց Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր Միխայիլ Օսադչին, որը Երևանում է գտնվում Հայաստանի մայրաքաղաքում «Ռուսական գրքի տան» բացման կապակցությամբ:
«Մենք՝ ռուսաց լեզվի հետազոտողներս, անհանգստացած լինելով հետխորհրդային տարածքում դրա ճակատագրի և դիրքի համար, մտահոգությամբ նշում ենք որոշ բացասական միտումներ»,- ասաց Օսադչին՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում ռուսերեն սովորող դպրոցականների թիվը զգալիորեն նվազել է:
«Հայաստանի Հանրապետության դպրոցների միայն 1,2%-ն է հնարավորություն տալիս ռուսալեզու կրթություն ստանալ, իսկ դպրոցականների միայն 2,4%-ն է սովորում ռուսերենով: Հայաստանի համալսարաններում իրավիճակը, ըստ Օսադչիի, ավելի լավ է. բուհերի 11,5%-ում ռուսալեզու կրթության հնարավորություն կա, սակայն ուսանողների միայն 2.2%-ն է սովորում ռուսերեն»,- ասաց նա:
Միխայիլ Օսադչին այս վիճակագրությունը բնութագրեց որպես «մեծ բացթողում»՝ շեշտելով դրանք շտկելու անհրաժեշտությունը։
«Մենք պետք է հասկանանք, որ երկլեզվությունը, եռալեզվությունն այսօր վիթխարի առավելություն է աշխատաշուկայում»,- նշել է ռուսաց լեզվի պետական ինստիտուտի պրոռեկտորը:
Նշենք, որ այսօր Երևանում բացվել է «Ռուսական գրքի տունը»։