Զոհված զինծառայողների ծնողներն ընդդեմ Հայաստանի անկախության օրվա միջոցառման բողոքի ցույց են անցկացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում են չեղարկել նախատեսված տոնական միջոցառումները։
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ և Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակին Հանրապետության հրապարակում «մասշտաբային և գունագեղ» միջոցառում է տեղի ունենալու։
«Գունագեղ» միջոցառման անցկացումը հանրության կողմից միանշանակ չընդունվեց և քննադատությունների առիթ դարձավ։
ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատերազմում զոհված զինծառայողի հայր, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Մի՞թե ավելի ընդունելի ձև չկար Անկախության օրը նշելու»։
Վարչապետը, ի պատասխան հարցին, ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է «գունագեղ» ձևակերպմամբ։ Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են։
Մանրամասները՝ տեսանյութում։