Երևանի 5-րդ խոշոր կամուրջն արևմտյան օղակաձև ճանապարհի ամենապատասխանատու կառույցն է: Հրազդան գետի վրա կառուցվող 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի շինարարությունն ավարտական փուլում է. տեղադրվում է կամրջի վերջին հենարանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: