ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում կայացած միջոցառումը նվիրված էր ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին։ Միջոցառման հերոսները 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցները, ԵԿՄ Արաբկիրի ստորաբաժանման ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից:
44-օրյա պատերազմի մասնակիցներ շարքային Հակոբ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Դավիթ Խաչատրյանը, սերժանտ Հունան Հակոբյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալներով։ Լեյտենանտ Լևոն Ալթունյանը պարգևատրվեց
«Արիության համար» մեդալով։