Սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով քաղաքացիները կրկին Հանրապետության հրապարակում են: Նրանք այս պահին կառավարության շենքի դիմաց են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարության մասին, որը ըստ նրա, նվիրված էր լինելու 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինվորներին: Հայտարարությունը մեծ դժգոհություն էր առաջացրել: Թեպետ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց իր ձևակերպման համար, սակայն քաղաքացիներն ու նաև զոհվածների ծնողները շարունակում են պահանջել, որ համերգը չեղարկվի: