Հայաստանը կարող է սկսել կորոնավիրուսի դեմ «Sputnik Light» ռուսական պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» կլոր սեղանի ժամանակ, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 20-ին «Armenian Business Forum–2021»-ի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում գրանցվել է Covid-19-ի դեմ երեք պատվաստանյութ` ռուսական «Sputnik V»-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և չինական CoronaVac-ը: