Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը Հայ-ռուսական գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման անհրաժեշտության մասին է հայտարարել՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել նաև հայոց լեզվին:
«Ուզում եմ, որ ռուսերենը համապատասխան ձևով ներկայացվի Հայաստանում», – ասել է նա: Ջանիբեկյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական և կրթական բոլոր գործընթացների ապահովման համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ռուսաց լեզվին:
Միաժամանակ նա ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հայերենին։ «Անհրաժեշտ է զբաղվել հայերենով, զարգացնել հայոց լեզուն, որովհետև մեծ լեզուների համաշխարհային շարժումը շարունակվում է և ժամանակի հարց, երբ անգլերենը մեզ բոլորիս կուլ կտա անգլերենը։ Ուզում եմ ավելի երկար ապրել այդ իմաստով», – նշել է նա։
Արթուր Ջանիբեկյանն ընդգծել է, որ հայոց լեզուն՝ որպես աշխարհի հնագույն լեզուներից մեկը, հայ ինքնության հիմնասյուներից մեկն է, որին պետք է ուշադրություն դարձնել և զբաղվել դրանով:
Հիշեցնենք, որ Armenian Business Forum 2021-ի շրջանակներում սեպտեմբերի 20-ին Երևանում կայացել է Հայ-ռուսական գործարար համաժողովը: