Արարատի մարզի Երասխ համայնքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ամենամեծ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը՝ 6 մ x 12 մ չափերով:
Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։
Արարողությանը մասնակցել են մարզպետ Ռազմիկ Թեվոնյանը, պետական պաշտոնյաներ, մարզպետարանի աշխատակիցներ և քաղաքացիներ:
Հաղորդվում է, որ այս նախաձեռնությունը, որի հեղինակը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն է, նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։