«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը հրավիրվել է ոստիկանություն:
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ոստիկանությունից:
«Արթուր Դանիելյանը ոստիկանություն բերման չի ենթարկվել: Այս պահին ոստիկանությունում չէ»,- ասացին ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչութունից՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Հիշեցնենք, որ համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արթուր Դանիելյանը բերման էր ենթարկվել: