Փետրվարի 12-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Աշոցքի, Ախուրյանի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Ապարանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյանց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել (տեսանելիությունը` 5-7 մետր) դժվարանցանելի է բքի պատճառով:
Ապարանի, Մարալիկի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է։
Սևանի, Աշոցքի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Նախարարությունը հորդորում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածով երթևեկելուց: