Արցախի Հանրապետության Ֆինանսների նախարարությունն ամփոփել է 2020-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 7-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցված վճարների հանրագումարը։
Ըստ աղբյուրի՝ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` վերոնշյալ ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել 49.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Նշենք, որ քաղաքացիները բոլոր վճարումները կարող են տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով: