Հանրապետության տարածքում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում ձյուն կտեղա։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Մայրաքաղաքում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: