Ավարտվեց Կառավարության դիմաց մսավաճառների բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջել են վերանայել այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։
Ցուցարարները պահանջում են նաև հանդիպում կառավարության ներկայացուցիչի հետ: Ավելի քան երկու ժամ շարունակվող ակցիայից հետո, չհանդիպելով կառավարության անդամներից որևէ մեկը և վարչապետի հետ, ցուցարարները որոշեցին դադարեցնել ակցիան, վերադառնալ մարզեր՝ միաժամանակ խոստանալով վաղն առավոտից փակել մարզային ճանապարհները։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան։