Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր՝ հունվարի 13-ին, խոսել է ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծննդօգնության կարիք ունեցող կինը հնարավորինս արագ բուժօգնություն ստանա։ Անհրաժեշտության դեպքում՝ շտապօգնության մեքենաներ կավելացնենք»,- նշել է Թորոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ բողոքի ակցիաներով այս հարցը չի կարող լուծում ստանալ։
Նախարարը նաև նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում մարզերում անձամբ կհանդիպի մարզային բուժհաստատությունների աշխատակիցների ու բոլոր բնակիչների հետ և կներկայացնի իրենց գաղափարի առավելությունները։
«Իսկ մինչև այդ, խնդրում եմ, մնանք կառուցողական բանավեճի շրջանակում և չփորձենք մեր քաղաքականությունը դարձնել գործիք․ մենք ձեր դեմ չենք, որ դուք մեզ դեմ եք»,- ասել Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել էին ճանապարհը՝ ծննդատան պետական ֆինանսավորումը դադարեցնելու դեմ բողոքի ակցիա իրականացնելով։