Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +4 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +10 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +6 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը +2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +10 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +5-ից մինչև +17 աստիճան տաքություն, Տավուշում` +3 աստիճանից մինչև + 14 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: