Ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության 101-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած նիստում շքանշանը ՀՀ հանձնեց ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանին:
Հիշեցենք, որ Գոհար Լևոնի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին, 94 տարեկան հասակում: