Ամերիկյան IRI (International republican institute) կազմակերպությունը հերթական սոցիոլոգիական հետազոտությունն է իրականացրել Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում։ Կազմակերպությունը հարցումներ է իրականացրել մի շարք ոլորտների վերաբերյալ, որոնցով փորձում են արտացոլել հանրային վստահության մակարդակը:
Ինստիտուտը հարցումներ է իրականացրել նաև ընտրողների շրջանում՝ պարզելու, թե ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտան, եթե ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի։
Ըստ հացումների արդյունքների՝ ընտրողների 55 տոկոսը ձայն կտա «Իմ քայլը» խմբակցությանը, 19 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 6 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին, 4 տոկոսը՝ ՀՀԿ-ին, իսկ 3 տոկոսը՝ Դաշնակցությանը։
Ինստիտուտը հարցում է անցկացրել նաև պարզելու՝ որ քաղաքական ուժին երբեք ձայն չեն տա։ Համաձայն հարցումների արդյուքների՝ ընտրողների 59 տոկոսը երբեք ձայն չի տա ՀՀԿ-ին, 17 տոկոսը՝ Դաշնակցությանը, 11 տոկոսը՝ «Իմ քայլ»-ին, 10 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցությանը, 6 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 5 տոկոսը՝ «Ազատ դեոկրատներին» և 4 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին։
Նշենք, որ հարցումն իրականացվել է այս տարվա սեպտեմբերի 20-ից հոկտեմների 13-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցումն իրականացվել է Երևանում և հանրապետության մարզերում, և մասնակցել են 18 տարեկանից բարձր ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներ։