Ինչպես պարզ է դարձել, Պյատիգորսկում մահացած Երևանի ոստիկանության նախկին պետ Աշոտ Կարապետյանը այն գարեջրատան սեփականատերն էր, որում տեղի են ունեցել պայթյունն ու հրդեհը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով տեղեկատվության աղբյուրին:
«Պաշտոնից ազատվելուց հետո Կարապետյանը մեկնել էր Ռուսաստան, որտեղ և հիմնել էր իր բիզնեսը: Ասյօր դժբախտ դեպքի արդյունքում նա մահացել է: Երկրորդ մահացողն իր ազգականն է»,-հաղորդում է գործակալության թղթակիցը:
Ավելի վաղ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտնել էին, որ Երևանի ոստիկանության նախկին պետ Աշոտ Կարապետյանը մահացել է Պյատիգորսկում գտնվող մասնավոր գարեջրատանը տեղի ունեցած պայթյունի արդյունքում: