Պոլսո հայոց պատրիարքարանի բակում բացվել է հայ մեծանուն երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը՝ ծննդյան 150 ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի կայքէջից։
Բացման արարողությանը ներկա են եղել պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, քանդակի հեղինակը՝ քանդակագործ Էռոլ Սարաֆյանը, հայ համայնքի և կրոնական դասի ներկայացուցիչներ։
Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին:
Արձանի բացման արարողությունն ուղեկցվել է օպերային երգիչ Արթուր Բաղդասարյանի կատարումներով, Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանի սաների պարային և բեմական ներկայացումներով։
Քանդակագործ Էռոլ Սարաֆյանը հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և կատարած աշխատանքի մասին: