Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը շարժվել է դեպի Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։
Համաձայն դեսպանության տարածած հաղորդագրության՝ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։