ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ԱԱԾ-ի՝օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ մասնավորապես նշել է.« Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերը այս ուղղությամբ անբեկանելի են՝ հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար»։
Արսեն Թորոսյանը նշել է, որ բուժհիմնարկների այն բոլոր աշխատակիցները, որոնց կմասնակցեն նման ապօրինի գործընթացների, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ ուժով:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից: