Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +15 աստիճանի:
Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -6 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +14 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը գիշերը -3 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +17 աստիճան տաքության:
Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: