ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է Սյունիքի մարզի Տեղ գյուղում 1990-ական թթ.-ին պատկանող արկի հայտնաբերման մասին։ Աղբյուրը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին` ժամը 10:40-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել վերոնշյալ գյուղի ավտոտնակներից մեկում արկի հայտնաբերման մասին։
Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ ուժերը սահմանազատել են տարածքը մինչ ՊՆ N զորամասի սակրավորների ժամանելը, արկն այնուհետև տեղափոխվել է սույն զորամաս։
Հաղորդվում է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի: