Forbes ամսագիրը գրում է, որ ամենայն հավանականությամբ «Ջոկեր» ֆիլմը կդառնա կոմիքսների վրա հիմնված ամենաեկամտաբեր ֆիլմը։
Միլոնների սրտեր գերած այս ֆիլմը համաշխարհային վարձույթում արդեն աշխատել է 953 միլիոն դոլար և կանխատեսվում է, որ մոտական օրերին այն ևս մի քանի միլիոն եկամուտ կապահովի:
Ըստ ամսագրի տվյալների՝ ֆիլմի եկամուտը 15․3 անգամ կգերազանցի ֆիլմի նկարահանման բյուջեն՝ 62․5 միլիոն դոլար։
Այսպիսով այն կշրջանցի նաև Ջիմ Քերիի՝ 1994-ին նկարահանված «Դիմակը» ֆիլմին։