Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաք Երևանում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև 7 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը 23 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը սպասվում է 2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը` մինչև 20 աստիճան տաքություն:
Հանրապետության մյուս շրջաններում ջերմաստիճանը գիշերը կնվազի` հասնելով մինչև 4 աստիճանի, իսկ ցերեկը կբարձրանա մինչև 24 աստիճան տաքության: