Վերջին հարյուր տարվա ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել աշխատանքի պայմանների բարելավման հարցում, և դա վերաբերում է ոչ միայն բարեկեցիկ երկրներին: 2008թ. համաշխարհային ճգնաժամից հետո գործազրկության մակարդակը աշխարհում կայունորեն նվազում է, իսկ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ նոր աշխատատեղերի քանակը մեծացնում է աշխատաշուկայի կորուստները ավտոմատացման արդյունքում: Մինչ օրս գործում են անտանելի աշխատառեժիմով կազմակերպություններ, առանց պատուհանների գործարաններ, որտեղ բավական դժվար պայմաններ են շնչելու համար:
Մեր արդյունաբերականացված աշխարհում մարդիկ իրենց զբաղվածության ոլորտն ընկալում են սպառողի տեսանկյունից: Կայուն, լավ վարձատրվող աշխատանքը և հեղինակությունը բավարար չեն: Մարդիկ ցանկանում են բովանդակային և նշանակալից խնդիրներ, ձգտում են լավ որակավորում և հնչեղություն ունեցող աշխատանքի, ցանկանում են ճկունություն, առաջմղիչ խնդիր, ցանկանում են զգալ, որ կարող են ազատորեն կառավարել իրենց իրական «Ես»-ը: Առաջատար գործատուները գիտակցում են, որ լավագույն կադրերի համար պայքարում պետք է համապատասխանեն այդ փաչազանց կարևոր նախապայմանին:
Սակայն հաճախ ի հայտ է գալիս մշտապես չլուծվող խնդիր` սթրեսը: Սա կա բոլոր առաջատար և պահանջված կազմակերպություններում: Եվ պատճառը մեկն է` վատ ղեկավարություն: Ղեկավարների խնդիրների տեսության համաձայն` իր աշխատակիցներին և ենթականերին սթրեսից պաշտպանելը հուսալիության և կայունության կողմնորոշիչն է դժվարին պահերին: Սակայն իրականում ղեկավարները իրենց աշխատակիցների համար ավելի հաճախ սթրեսի աղբյուր են դառնում, քան պաշտպան և հենարան: Եվ այս խնդիրն ավելի ու ավելի հաճախակի է դրսևորվում: Ամբողջ աշխարհում միլիոնավոր աշխատողներ տուժում են վատ ղեկավարության հետևանքով, և արդյունքում ձևավորվում է օտարացում, հոգեբանական և ֆիզիկական անհարմարավետություն: Սթրեսի հետևանքով ընկնում են աշխատունակությունն ու մոտիվացիան աշխատանքի նկատմամբ: Եթե կազմակեպության առաջ խնդիր դրվի բարձրացնել աշխատակիցների փորձն ու որակը, ուրեմն նախ անհրաժեշտ կլինի սկսել ղեկավարության որակների բարձրացումից: Արդյունքում աշխատանքում սթրեսի մակարդակը էականորեն կնվազի, և կապահովվի ամենամեծ արդյունքը: