«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այսօր վիրահատել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։
Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը նշել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե Քոչարյանը որքան կմնա բուժհաստատությունում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 8-ին տեղեփոխվել է «Իզմիրլյան» բժշկական:
Հավելենք, նաև Ռոբերտ Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: