Հայազի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա քույրը՝ Քորթնին, այսօր առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:
Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, տրվել է Վարդան անունը, դստերը՝ Աշխեն, իսկ միջնեկ որդուն՝ Գրիգոր անունը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին: