ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկոթյան համար փակ կլինի Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները։
Նման միջոցառումները ձեռք են առնվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակիցների անվտանգությունը և անխափան երթևեկությունը ապահովելու նպատակով։
Համաձայն ճանապարհային ոստիկանության պաշտոնական կայքէջում արված հայտարարության՝ փակ են լինելու մասնավորապես․
«Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցը՝ Խորենացու-Մհեր Մկրտչյան և Խորենացու-Զաքյան խաչմերուկներից՝ Շահումյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Փ. Բուզանդի փողոցը՝ Հանրապետություն- Բուզանդի և Քոչինյան-Բուզանդի խաչմերուկներից դեպի Աբովյան փողոց, Արամի փողոցը՝ Հանրապետություն-Արամի խաչմերուկից դեպի Աբովյան փողոց, Նալբանդյան փողոցը՝ Նալբանյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ և Պուշկինի փողոցը՝ Պուշկին-Հին երևանցու խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ։