Հանրապետության տարածքում ԱԻՆ փրկարար ծառայությունը մարել է 13 հրդեհ։ Աղբյուրի տվյալների համաձայն՝ գրանցված հրդեհներն ընդգրկել են ընդհանուր մոտ 5.5 հա տարածք՝ ներգրավելով 14 մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Միայն սեպտեմբերի 28-ին ստացվել է 9 ահազանգ հանրապետության տարբեր շրջանների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին, որոնք ընդգրկում են մոտ 200 քմ։
Հրդեհներ են բռնկվել հետևյալ տարածքներում․
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1500 քմ, Արևշատ գյուղում՝ 2 հա, Ուրցաձոր գյուղում՝ 5000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ,
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2000 քմ, Արագյուղ գյուղի մոտ՝ 2 հա,
Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն գյուղերի միջև՝ 1500 քմ խաղողի այգի: