Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +28+30,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը`+6+11, ցերեկը՝ +15+20,
Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+20,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում գիշերը`+6+11, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+12+14, ցերեկը՝ +30+32,
Արարատում գիշերը`+12+17, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+13+17, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +25+28,
Արցախի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+35,
Արցախի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28: