Հարավկովկասյան երկաթուղին իր պաշտոնական կայքում հայտնում է, որ սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթացի և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը՝ կապված անկախության տոնի՝ Գյումրիում անցկացվելիք միջոցառումների հետ։
Փոփոխությունն արվելու է ուղևորների հոսքի ավելացման և մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով։
Ըստ այդմ՝
№100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15 և 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 և 21:05 համապատասխանորեն:
Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետևյալ կարգով՝
– Երևանից №684, 686 և 682 էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50;
– Գյումրիից №681, 687 և 685 էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երևան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն: