Տավուշի մարզի Արճիս գյուղի երեխաները սոցիալական ակցիա են իրականացրել՝ փակելով Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհը։Երեխաներն իրենց բողոքի ձայնն են արտահայտում խմելու ջրի հետ կապված՝ այսպիսով հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը գյուղի կենսական խնդրի վրա։
«Գյուղում ջրի խնդիրն առկա է արդեն տասնամյանկներ շարունակ,-փաստում են Արճիշի բնակիչները։
Գյուղի խնդրին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, մասնավորապես գրառման մեջ ասվում է․
«Արճիսի հսկաները ճանապարհը փակել են ու բոլորիցս խմելու ջուր են ուզում։
Ինչքան մեծ է պատասխանատվությունն այս երեխեքի հանդեպ։Գյուղի մաքուր, կարմրաթուշ աղբյուրներ։Մենք մի բան ունենք անելու։ Գնանք խոնարհվենք դեմները՝ որպես հնազանդ ծառա ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը։ Դուք եք տերը մեր երկրի։»
Հուսանք, որ խնդրին կտրվի շուտափույթ լուծում և Հայաստանի ոչ մի գյուղ այլևս չի ունենա խմելու ջրի հետ կապված խնդիրներ։