Գիրքը մարդու լավագույն ընկերն է։ Այժմ երևանյան գրախանութներում կարող եք գտնել բազմաբովանդակ և հետաքրքիր գրքեր, որոնք կլցնեն ձեր առօրյան։ Իսկ որո՞նք են ամենից շատ կարդացվող գրքերը մեր օրերում։ Բուկինիստ գրախանութը ներկայացնում է ամենից շատ վաճառված գրքերի ցանկը․
1․Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»
Երևանյան գրախանութներում բեսթսելլեր դարձած «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գիրքը կարճ ժամանակում գրավեց ընթերցողին։ Այն հեղինակի երկրորդ վեպն է և առաջին անգամ, հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարկվել է 2008 թվականին։
«Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել» Մարկ Արեն
2․Սյունե Սևադա «Կախվածություն»
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի տվյալներով 2019 թվականի ապրիլ ամսվա վաճառքի ցուցանիշներով այս գիրքը գլխավորել է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։ Հենց համանուն պատմվածքն էլ հեղինակը համարում է իր առաջին լուրջ գրական գործը։
«Երբ որոշում եմ մտքերս հանձնել թղթին, փորձում եմ կոկիկ լինել, հարդարվել ու ըստ տրամադրության գրել։ Գրելիս պիտի ինքս ինձ դուր գամ, ձեռքերս լվանամ, սիրելի օծանելիքս ցանեմ։ Գրելն ինձ համար միշտ տոն է»- Սյունե Սևադա
3․«Երկրի հակառակ կողմը» Նիկոլ Փաշինյան
ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիրքը տպագրվել է առաջին անգամ 2008 թվականին և վերահրատարկվել 2018 թվականին՝ «Անտարես» հրատարակչության կողմից։
«Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից և կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ` հաշտվում»։ Նիկոլ Փաշինյան: