Այսօր՝ օգոստոսի 24-ին, «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել։
Ահազանգը ՀՀ «911» ծառայությանը կատարվել է ժամը 15:47-ին։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
16։35-ի դրությամբ հրդեհի բարդությունը հասցված էր արդեն «Թիվ 3» կանչի, դեպքի վայրում գործի են դրված արդեն 4 փրկարար խումբ։