Այն սկսել է նշվել 2009 թվականին՝ ավստրալացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ:
Տոնի ամսաթիվն ընտրվել է այն կապակցությամբ, որ 1839 թվականին այդ օրը լայն հանրությանը ներկայացվել է լուսանկարի ստացման մեթոդը՝ դագերոտիպիան, որը լուսանկարի նախատիպն է:
Հայտնագործության հեղինակը Լուի Ժակու Մանդե Դագերան է, որից արտոնագիրը գնել էր Ֆրանսիայի կառավարությունը և հայտարարել այն՝ «նվեր աշխարհի համար»: Չէ՞ որ Դագերի հայտնագործությունը դարձավ առաջին քայլը՝ լուսանկարը համընդհանուր տեխնոլոգիա դարձնելու ճանապարհին: