Ձեզ ենք ներկայացնում ութ գիրք ուժեղ հերոսուհիների մասին, ովքեր ուժ են գտել դիմակայելու մանկության տարիներին ստացած հոգեկան և ֆիզիկական վնասվածքներին:
Լիզա Ուինգեյթ- Մինչ մենք ձեզ հետ չէինք
Այսպես կոչված «Թենեսիի մանկատների միության» գործունեության վերաբերյալ գեղարվեստական պատմություն է: Այդ կազմակերպությունը գործում էր Միացյալ Նահանգներում՝ 1920-ական և 1950-ական թվականներին: Հաստատության տնօրենը Ջորջիա Թանն է, ով առաջին հայացքից բարի ու գեղեցիկ արտաքինով կնոջ տպավորություն է թողնում:
Վարիս Դիրիե, Քեյթլին Միլլեր-Անապատի ծաղիկը
Սոմալիացի քոչվորների ընտանիքում ծնված սուպերմոդել Վարիս Դիրիեի կենսագրությունն է:
Մերի Կարր-Ստախոսների ակումբ: Միայն սուտը կօգնի հասկանալ ճշմարտությունը
Մերի Կարրի հիշողություններն են՝ Տեխաս նահանգում անցկացրած մանկության մասին մի ընտանիքում, որի բոլոր անդամներն արտասովոր մարդիկ էին: Թեթևամիտ մայրիկ, ով ուներ նյարդային խանգարումներ, հայր, ով ալկոհոլի հանդեպ հակում ուներ, տարօրինակ տատիկ, ով կասկածում էր բոլորին, իսկ անպատկառ ու ագրեսիվ քույրը այնքան երկար լեզու ուներ, որ կարող էր համոզել բոլորին` անգամ քաղաքի շերիֆին:
Ջենեթ Ուինթերսոն-Ոչ միայն նարինջներ
Անգլիացի գրող Ջենեթ Ուինթերսոնի հուշերն են, ով ծնվել է կրոնական փոքր համայնքում և վաղ տարիքում բախվել է հոմոֆոբիայի հետ:
Դորիտ Լինկե-Կապույտ սահմանից այն կողմ
Վեպը խորհրդային Գերմանիայի երեք դպրոցական աղջիկների մասին է:
Բյանկա Մարիաս -Երգիր,անգամ եթե բառերը չգիտես
Դրամատիկ պատմություն այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել անհավատալի կորուստը և պահպանել մարդկային դեմքն անգամ անմարդկային պայմաններում:
Գրեյս Մակկլին-Աշխարհի ամենագեղեցիկ երկիրը
Հզոր վեպ պահպանողական- կրոնական դաստիարակության բացասական կողմերի և այն մասին, թե որքան դժվար է հաղթահարում երեխան ծնողի ընկճախտն և դպրոցում անտեսված լինելը:
Իզաբել Պանդազոպուլոս-Երեք կատաղած աղջիկներ
Նամակաձև ժանրով գրված այս անկեղծ վեպը Եվրոպայում վաթսունականների վերջում ապրող կանանց ճակատագրերի կենդանի պատկերն է: