Համաձայն Journal of Geophysical Research-ի Ֆրանսիայի, Իսպանիայի և Ավստրալիայի գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ մոտ երեք միլիարդ տարի առաջ կարմիր մոլորակը գտնվում էր հզոր կատակլիզմի ազդեցության տակ, որի հիմնական մեղավորը ջուրն էր: Մոլորակի ամբողջ տարածքում բարձրացել էր հսկայական ալիք, որն իր չափերով հավասար էր 10 հարկանի շինությանը։
Անցյալում մոլորակը նույնիսկ ավելի հարմարավետ էր կյանքի համար, քան Երկիրը: Վերջին տվյալների համաձայն՝ նախկինում Մարսն ուներ հսկայական օվկիանոս, որը գերազանցում էր Արկտիկական օվկիանոսի չափերին: Նման ջրամբարի խորությունը հասնում էր 2 կմ-ի, իսկ ջրային պաշարները բավարար կլինեին մոլորակի ամբողջ մակերեսը 130 մետրանոց շերտով ծածկելու համար:
Նման մեծ քանակությամբ ջրի անհետացման առեղծվածը դեռևս հանելուկ է գիտնականների համար։
Այսօր Մարսը կորցրել է իր ջրային պաշարների մեծ մասը: Նախկին հարստության մնացորդներն այսօր գոյություն ունեն միայն մի քանի ստորգետնյա լճերի տեսքով, իսկ մոլորակի մակերևույթի վրա հեղուկ ջուրը համարվում է հազվագյուտ երևույթ: