Օգոստոսի 20-26-ը Շուշիում տեղի է ունենալու «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցելու են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շուրջ 200 երիտասարդներ։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցումներ՝ երեք ճակատների միջև։ Ծրագրի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, լսելու հաղթանակի իրական պատմությունները, ինչպես նաև շփվելու նրանց հետ:
Կազմակերպիչներրի խոսքով երիտասարդական շարժման նպատակն է միավորել Հայաստանի և Արցախի երիտասարդությանը՝ հաղթանակի գաղափարի շուրջ, միավորել Հայաստանի ու Արցախի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժևորելու, Հայաստանն ու Արցախը հայտնի ու անհայտ կողմերով ճանաչելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումը։