Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը մտադիր է հայագիտության հետազոտական բաժին բացել։ Բաժնի բացման նպատակն է ուսումնասիրել հայոց լեզու, գրականություն և պատմություն: Այս մասին հայտարարել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Ըստ Ֆարիդ Շաֆիևի՝ անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրել Հայաստանը, մասնավորապես ՀՀ քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը:
Կենտրոնի կառավարման խորհրդի նախագահի խոսքով կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ կանցկացվեն, քանի որ Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան։
Ֆարիդ Շաֆիևի խոսքով՝ այժմ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում՝ կապված Արցախյան հակամարտության հետ և հայագիտության բաժնի բացման նպատակը հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը հասցնելն է: