Երեկ երեկոյան ՀՀ զորամասերից մեկում մահացած է գտնվել ՀՀ բանակի ժամկետային զինծառայող 2000թ ծնված Համիկ Եղիայի Վարդանյանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա իր ցավակցական խոսքն է հղել զոհվածի հարազատներին, ընտանիքի անդամներին և ընկերներին։