Այսօր Հուլիսի 20-ին, հրդեհ է բռնկվել Հրազդանի կիճում։
Ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ ասվել է, որ այրվում է հարակից խոտածածկ տարածքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Աղբյուրում նշվում է, որ ժամը 18:01-ի դրությամբ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ ևդեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: