Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում ներառված էր ՀՀ-ում օտարերկրացիների համար աշխատանքի ընդունման և համապատասխան ընթացակարգերին վերաբերող կառավարության 2016 թ․ մայիսի 12-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։
Փոփոխությունների նախագծով առաջարկվում է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ ներդրնել։
Սահմանվում է նաև առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը՝
1․ Տվյալների բազաների և տեղեկատվական ցանցերի ստեղծում և կառավարում
2․ Էլեկտրոնիկա և ավտոմատացում
3․ Գյուղատնտեսագիտություն
Գիտական աստիճան ունեցող օտարերկրացիների համար սահմանվում են հետևյալ մասնագիտությունների ցանկը՝
1․Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա,
2․Ֆինանսներ
3․Կառավարում և վարչարարություն
4․Համակարգչային անվտանգություն
5․Էլեկտրոնիկա և ավտոմատացում
6․Պարենամթերքի տեխնոլոգիա