Առողջապայության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է , որ հուլիսի 15-ին Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունները ցույց են տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է։
Գրառման մեջ մասնավորապես ասված է ․
«Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:
Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է առողջապահության նախարարը: