Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին կայցելի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր (մուտքը Աբովյան փողոցից)։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ վարչապետը կմասնակցի ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Նշենք, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ձևավորվել է 1994 թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության որոշմամբ համալսարանի կազմում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:
ԵՊԲՀ ՌԲՖ-ի հիմնադրման հարցում և վերոհիշյալ որոշումը կյանքի է կոչվել այն տարիներին ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ Առողջապահության նախարար Արա Բաբլոյանի և ՀՀ Բարձրագույն կրթության նախարար Վ. Գնունու ջանքերի շնորհիվ։
Ռազմաբժշկական ֆակուլտետն ունեցել է բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ռազմադաշտային վիրաբուժության և ռազմադաշտային թերապիայի ամբիոններ, համազորային պատրաստության, ռազմական հիգիենայի ու ռազմական համաճարակաբանության, ռազմական թունաբանության, ճառագայթաբանության և բժշկական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլեր:
Այժմ ֆակուլտետում գործում են բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության, ռազմադաշտային վիրաբուժության, ռազմադաշտային թերապիայի ամբիոնները և համազորային պատրաստության ցիկլը: