Հաճախ ամենակարևոր խնդիրը ճիշտ կետերի վրա ուշադրությունը կենտրոնացնելն է, որը օգնում է ձեզ կազմել հարցերի մի շարք, որոնք հետագայում ծառայում են որպես ուղեցույց: Ստորև բերված են հինգ ամենակարևոր հարցերը`
.
1) Ի̉ նչպես կարող եմ արժեք ստեղծել:
Պարզեք, թե արդյոք ինչ են ակնկալում ձեզնից ձեր ղեկավարն ու այլ շահառուներ: Այս ամենին որոշակի ժամանակ է անհրաժեշտ հատկացնել:
2) Ի̉նչպես պետք է դրսևորեմ ինձ:
Եթե ձեզ աշխատանքի չեն ընդունել փոխելու ձեր նոր ընկերության մեջ կիրառվող մշակույթը, ապա փորձեք հասկանալ ընկերությունում գործող նորմերը:
.
3) Ում աջակցությունն է ամենակարևոր:
Ձեր հաջողությունը կախված է այն մարդկանցից, ովքեր չեն գտնվում ձեր անմիջական ենթակայության ներքո, հետևաբար ձեզ անհրաժեշտ է դաշինքներ հիմնել :
.
4) Ի̉նչպես կարող եմ հասնել վաղ հաջողությունների:
Հայտնաբերել արագ, դրական ազդեցություն ապահովող ամենախոստումնալից ուղիները: Այնուհետև հնարավորինս արդյունավետ և որակյալ կերպով կատարեք ձեր առջև դրված առաջադրանքները:
.
5) Ի̉նչ հմտություններ են ինձ անհրաժեշտ գերազանց արդյունքներ ապահովելու համար:
Ինչքան շուտ հասկանաք, թե ինչ գիտելիքներ են ձեզ հարկավոր, այնքան արագ կապահովեք դրական արդյունքներ:
.